Ինդոնեզիայի Պենագա գյուղի բնակչուհին, որի մոտ առաջնեկի ծնունդից հետո մորուք էր հայտնվել, ստիպված էր 13 տարի շալով ծածկել դեմքը: Նա դեմքը բացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ իր երեխային ծաղրում են: 38 ամյա Աուգուստինա Դորմանն իր առաջնեկին ունեցել է 25 տարեկանում:

Կնոջ մոտ բեղեր էլ են հայտնվել, սակայն դրանք ավելի քիչ արտահայտված են, մազակալել է նաեւ կրծքավանդակը: Կինն ասում է, որ բազում անգամ փորձել է ազատվել անցանկալի մազերից, սակայն անգամ դա ուղեկցվում էր ուժեղ ցավերով: Ուստի նա համակերպվել է բնական արատի հետ եւ թույլ է տվել մորուքին աճել: Սակայն որպեսզի շրջապատը չծաղրի երեխաներին, նա դեմքը երկար տարիներ թաքցնում էր շալի հետեւում:

Մեծ թվով մահմեդական բանկչությամբ Ինդոնեզիայում դեմքը ծածկած կանայք զարմանք չեն հարուցում: Սակայն Ագուստինայի ավագ որդու դասընկերներն ինչ-որ կերպ իմացել են մոր անսովոր արատի մասին, եւ սկսել են ծաղրել տղային, գրում է «Medik Forum»-ը:

Կինը որոշել է պատասխանել ու բացահայտել իրեն աշխարհին: Այժմ նա հանգիստ մորուքով շրջում է գյուղում: Դորմանը հույս ունի, որ մարդիկ կսովորեն իր դեմքին ու կդադարեն ուշադրություն դարձնել դրան: