Ռուս-ուկրաինական սահմանի սահմանախախտը, ով իրեն պայթեցրել էր «Բաչեւսկ» անցակետում, Ռուսաստանի քաղաքացի է եղել, Կաբարդինա-Բալկարիայի բնակիչ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Սումի մարզի դատախազությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա Չեչնիայից է
Ռուս-ուկրաինական սահմանին իրեն պայթեցրած իրավախախտը կարող էր Չեչնիայի բնակիչ լինել
Գերատեսչության տվյալներով, ինքնապայթեցումն իրականացրել է Չեգեմ քաղաքի 31-ամյա բնակիչը: Նա գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ՝ փոքր տրամաչափի արկով: Այժմ պարզվում է նրա հնարավոր անդամակցությունը ահաբեկչական խմբավորումներին: Life News-ի տվյալներով, կասկածյալի անունը Ազրեթ Գուբեժ է:
Հիշեցնենք, իրավախախտը գտնվել է մոլդովական միկրոավտոբուսում, որը հոկտեմբերի լույս 4-ի գիշերը ժամանել էր «Բաչեւսկ» մաքսակետ: Ավտոբուսում նրանից բացի Մոլդովայի մի քանի այլ քաղաքացիներ են եղել:
Իրավախախտը փորձել էր թաքնվել մեքենայի սրահում, սակայն սահմանապահները նրան հայտնաբերել եւ անձնագրային անցակետ էին տարել: Այնտեղ նա ուրիշի փաստաթղթեր էր ներկայացրել, հետո իրեն պայթեցրել առայժմ չպարզված պայթուցիկ սարքով: Տղամարդը զոհվել էր, ուկրաինացի երկու սահմանապահ էլ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց:




























