Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը հերթական անշարժ գույքն է ձեռք բերել, այս անգամ՝ Նյու Յորքի թանկարժեք թաղամասում։
Վեցհարկանի առանձնատունը, որից տեսարան է բացվում դեպի Կենտրոնական զբոսայգի, արժե 75 մլն դոլար։
Աբրամովիչն արդեն ստորագրել է Մանհեթենի ամենաշքեղ հատվածում`Վերին Իսթ- Սայդում տան առուվաճառքի պայմանագիրը: 903 քմ ընդհանուր մակերեսով տունը կառուցվել է 1920-ականներին` ածխային մագնատ Էդվարդ Բերվինդի համար: 2005թ. շենքը գնել էր կառուցապատող Հովարդ Ռոնսոնը:
Գործարարն իր ընկերուհի Դարյա Ժոկովայի հետ անցյալ տարվա ամբողջ ընթացքում իրենց համար անշարժ գույք էին փնտրում ամերիկյան մեգապոլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























