Մեքսիկայի կենտրոնական նահանգներից մեկում՝ Իդալգոյում, խոլերայով հիվանդ արդեն 77 մարդ կա, հայտնել են դաշնային իշխանությունները։
Առողջապահության նախարար Մերսեդես Խուան Լոպեսի խոսքով՝ նահանգի իշխանություններն ամեն ինչ անում են հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։
Հիվանդներից միայն ինն են հիվանդանոցում, մնացածներ ամբուլատոր բուժում են ստանում։
Համաճարակի պատճառ կարող էր դառնալ ջրի աղտոտվածությունը։ Վերջին շաբաթներին Մեքսիկայում մեծ քանակի տեղումներ էին գրանցվել՝ «Ինգրիդ» եւ «Մանուել» փոթորիկների հետեւանքով։
Իշխանությունները կոչ են անում միայն զտված ջուր օգտագործել։
Մեքսիկայում խոլերայի վերջին համաճարակը գրանցվել էր 90-ականներին։ 1991-2001թթ. ընթացքում հիվանդացության մոտ 46 000 դեպք էր գրանցվել, 552-ը՝ մահացու ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, մեքսիկական Իդալգո նահանգում խոլերայի համաճարակ է սկսվել, որի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 24-ին։





























