Տնային գործերը վատ են ազդում կանանց առողջության վրա: Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ծանրաբեռնվածությունից ամենաշատը տուժում է կանանց օրգանիզմի սիրտ-անոթային համակարգը: Ուսումնասիրողները 100-ից ավելի կանանց եւ տղամարդկանց շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ ովքեր զբաղվում են վարձերի վճարմամբ, մթերք գնելով, տարածքը մաքրելով, առավել հաճախ են տառապում զարկերակային բարձր ճնշումից: Շատ դեպքերում դա պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ հանգստի եւ իրենցով զբաղվելու ժամանակ չեն ունենում: Դա էմոցիոնալ լուրջ ճնշվածություն է առաջ բերում, ինչն էլ արտահայտվում է սթրեսներով եւ ընկճախտով, գրում է «Ռոսբալտը»:
Զարկերակային բարձր ճնշման գլխավոր պատճառներն են տունը մաքրելը, կերակուր պատրաստելը եւ գնումներ կատարելու պարտականությունը: Այս կրկնվող գործերը մշտական սթրեսի են հանգեցնում: Առողջության վրա ավելի քիչ են ազդում կոմունալ վարձերի վճարումները, ավտոմեքենայի նորոգումը, նաեւ՝ ընտանեկան բյուջեի պլանավորումը: Սա կապված է նրա հետ, որ այդ խնդիրներըսովորաբար սպասված են եւ դրանց շուրջ հիմնականում խորհրդակցում են:
«Անվնաս» տնային գործերից է երեխաների եւ ընտանի կենդանիների խնամքը:





























