«Օրենքով գող» Զաքարի Քալաշովը` «Շաքրո մոլոդոյ» մականունը իր քրեական ձեռագրի պատճառով է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով, դեռ տարիներ առաջ «օրենքով գող» «Շաքրո ավագ» է եղել, որի հետ «Շաքրո մոլոդոյը»  ազգակցական կապ չի ունեցել: «Նրանց քրեական գործունեությունը եւ ձեռագիրը իրար շատ նման է եղել սկզբնական ժամանակ: Բացի այդ «Շաքրո մոլոդոյը»  «Շաքրո ավագը» մտերիմներից է եղել, հետեւաբար նրանից հետո «Շաքրո» մականունը փոխանցվել է նաեւ Զաքարի Քալաշովին, բայց «կրտսեր» ավելացումով»,- մանրամասնեց Սերգեյ Գալոյանը: Հիշեցնենք, որ Դեդ Հասանի աթոռի հիմնական հավակնորդներից է համարվում Զաքարի Քալաշովը: Նա առաջիկայում կազատվի իսպանական բանտից եւ հոկտեմբերին  կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին: Իսկ Արմեն Ղազարյանն օրերս է ազատվել բանտարկությունից: