Թունիսում իշխանության ղեկին գտնվող «Ան-Նահդա» իսլամիստական շարժումն ու ընդդիմությունը հոկտեմբերի 5-ին համաձայնության են եկել ստեղծել անկախ կառավարություն: Կողմերը ստորագրել են «ճանապարհային քարտեզ», որի համաձայն անկախ կառավարությունը կձեւավորվի երեք շաբաթվա ընթացքում:
Չորս միջնորդների կողմից ստորագրված փաստաթուղթը ենթադրում է մյուս շաբաթվա վերջում նշանակել անկախ վարչապետ: Մնացյալ երկու շաբաթվա ընթացքում վարչապետը կձեւավորի նոր կաբինետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Թունիսի՝ իսլամիստական «Ան-Նահդա» շարժման կողմից ձեւավորված կառավարությունը «Թամարրուդ» շարժման կողմից նախապատրաստվող հակակառավարական զանգվածային ելույթների ֆոնի վրա համաձայնեց հրաժարական տալ:
Թունիսի իսլամիստական կառավարությունը հրաժարական կտա:
Այս տարի թունիսյան ընդդիմության երկու ազդեցիկ գործիչների աղմկահարույց սպանությունները երկրում սրեցին առանց այդ էլ լարված իրավիաճակը, որտեղ արդեն մի քանի ամիս շարունակվում է իսլամիստական ու աշխարհիկ ուժերի միջեւ պայքարը:





























