Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը կքննարկի կենցաղային կոշտ աղբի տնօրինման բարեփոխումը: Այդ մասին Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության Տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նշենք, որ Ասիական զարգացման բանկը համաժողովին ներկայացրել է Հայաստանի շրջանային աղբավայրերի մոդել՝ Հայաստանի հյուսիս-արեւմուտքի, հյուսիսի, հյուսիս-արեւելքի ու արեւելքի, հարավի ու կենտրոնական շրջանների համար մեկական մոդել: Հանրապետության տարածքում խոշոր աղբավայրեր աղբը կտեղափոխվի նախնական կետերից: Կենտրոնական շրջանների համար հիմնական աղբավայր կարող է դառնալ Նուբարաշենինը:
«Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը՝ մենք պատրաստվում ենք քննարկման: Մենք արդեն քննարկել են Ասիական զարգացման բանկի կողմից հրավիրված մասնագետների առաջին միջանկյալ հաշվետվությունը, սակայն ցանակնում ենք լայն քննարկումներ անցկացնել մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ, փորձագետների ու մամուլի հետ: Այդ քննարկումները մենք նախատեսում ենք անցկացնել մոտ ապագայում»,- հայտարարել է փոխնախարարը:
Մի շարք նախորդած ծրագրեր, ավելացրել է փոխնախարարը, առաջարկում են տեղական լուծումներ: Օրինակ, գերմանական KfW բանկը ֆինանսավորել է ուսումնասիրություն Լոռու մարզի համար: Այնտեղ էլ՝ Ալավերդի քաղաքում, կառուցվել է ժամանակակից աղբավայր: «Ասիական զարգացման բանկը առաջարկում է համապարփակ ծրագիր է ամբողջ հանրապետության համար, բոլոր մարզերում խոշոր աղբավայրերի հետ: Դրանք քիչ են, քանի որ, առաջին հեեւթին, դրանք բավականին թանկ շինարարական կառույցներեն, եւ, երկրորդ , մի երկրում, ինչպիսին մերն է, մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք հողային ռեսուրսները», - պարզաբանել է Վ. Տերտերյանը:
Բացի այդ, նա հավելել է, որ ամեն շրջանում մեկ աղբավայրը կօգնի մշակել ընդհանուր սակագին ինչպես խոշոր քաղաքների, այնպես էլ փոքր գյուղերի համար՝ խաչաձեւ սուբսիդավորման հնարավորությամբ:
Հայաստանի կառավարությունում քննարկում են կենցաղային աղբի տնօրինման բարեփոխումը

Հասանելի է
русский



























