Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ
Արարատի մարզի Ավշար գյուղի բենզալցակայանի մոտակայքում, հոկտեմբերի 5-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկամամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում 25-ամյա Ա. Գ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 27 OS 229 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչից առաջացել է գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























