Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում, հոկտեմբերի 5-ի երեկոյան, տեղի է ունեցել վրաերթ, տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է քարշակ ծառայության օգնությունը՝ վնասված ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, ժամը 20.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 23-ամյա Ա. Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 63 OO 866 համարանիշի եւ 21-ամյա Ա. Յ.-ի վարած BMW մակնիշի 21 LL 210 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: