Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում, այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, այրվել է «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել՝ 03.08-ին:

Այրվել են Ռ. Ա.-ին  պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 47 RV 444 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը եւ առջեւի երկու անվադողը: