Արագածոտնի մարզի Ավանի գյուղապետից, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղեկատվություն է ստացվել, որ համագյուղացի՝ 47-ամյա Յ. Մ.-ն հոկտեմբերի 5-ին ժամը 20.30-ի սահմաններում մեկնել է գյուղի հարակից արոտավայր եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն եւ թիվ 21 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները: