Երեւանի Ա. Ավետիսյանի փողոցում, հոկտեմբերի 5-ին արտասովոր դեպք է տեղի ունեցել. մի քաղաքացի փորձել է հափշտակել տաքսու վարորդի մեքենան:

Քաղաքացին որպես ուղեւոր օգտվել է տաքսու ծառայությունից, ապա հրաժարվել վճարել վարորդին, որի պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել նրանց միջեւ: Ուղեւորը, որը միջին տարիքի տղամարդ է եղել, վարորդին բռնի ուժով դուրս է բերել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայից, ինքը նստել ղեկին ու փախցրել մեքենան:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից՝ հայտնելով, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոմեքենան փախցնողի անձը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մեքենան սարքին վիճակում հայտնաբերվել է Այգեստանի 2 փողոցում: