Երեւանում, Մալաթիա տոնավաճառի դիմաց, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Toyota Prado մակնիշի 60 DQ 060 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 21-ամյա Էդմոնդ Օհանյանը վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Բաղդասարյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ Toyota Prado-ի վարորդ Էդմոնդ Օհանյանը Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին է: