Մոսկվայի հյուսիսում բնակվող տղամարդը փորձել է այրել ընկերուհուն: Հանցագործությունը տեղի է ունեցել Անգարի փողոցում:

Ինտերֆաքսի տվյալներով տղամարդն իր քաղաքացիական կնոջ վրա լուծիչ է լցրել ու հրկիզել: Կնոջը հաջողվել է փրկել. նրան տեղափոխել են հիվանդանոց մարմնի 45 տոկոս հատվածի տարբեր աստիճանի այրվածքներով: Տաք հետքերով հաջողվել է ձերբակալել չարագործին: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ: