Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիս-արեւելքում անհայտ անձինք կրակ են արձակել Միջին Ասիայից ժամանած երեք անձանց ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքի վարչության մամուլի ծառայությանը:Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 6-ին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ասիական արտաքինով երեք տղամարդու, ովքեր հրաժարվել են ցուցմունք տալ:Նախնական տվյալների համաձայն՝ նրանց ու եւս մեկ անձի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով անհայտ անձինք կիրառել են տրավմատիկ զենք: