Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: