Երեքամյա հնդիկ Ռաջեշը գլխուղեղի ծանրագույն վիրահատության է ենթարկվել, երբ նրա օրգանիզմում իր չափերով ոչ նորմալ հորմոնալ «պայթյուն» է տեղի ունեցել: Փոքրիկի մոտ աննախադեպ մազերի աճ եւ գենիտալիայի մեծացում է գրանցվել: Հաշված շաբաթների ընթացքում նա դարձել է կոպիտ եւ ագրեսիվ, հաղորդում է Times Of India-ն:

Բժիշկների խոսքով՝ նման վաղաժամ սեռահասունացում դիտվում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ: Տղայի ծնողները սարսափով պատմել են, որ ինչ-որ պահի փոքրիկը հենց իրենց աչքի առաջ արմատապես փոխվել է: Նա վերահսկողությունից դուրս է եկել՝ դառնալով բացարձակապես անկառավարելի: Երբ տղային հիվանդանոց են տեղափոխել, նրան սարսափելի ախտորոշում են նշանակել՝ բարորակ ուռուցք հիպոթալամուսի շրջանում, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Պարզվել է, որ այդ հիվանդության պատճառով երեխայի ուղեղում ակտիվացել են կենտրոններ, որոնք պատասխանոտւ են սեռահասունացման համար: Սկզբում երեխային մի շարք ներարկումներ են արել, հետո սկսել են վիրահատել գլխուղեղը: Վիրահատությունը մի քանի ժամ է տեւել: Հիվանդության այս տեսակը բուժելի է՝ վաղ շրջանում հայտնաբերվելու դեպքում: Ընթացակարգը բարեհաջող է ավարտվել, շուտով երեխային տուն կտեղափոխեն: