«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 7-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Դոլարն առաջարկվել է բավական բարձր՝ 406.40 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկ չի գտել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված միջակայքն է 405-407 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր շարունակել է գտնվել ճնշման ներքո՝ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառով: Եվրոն այսօր սակարկվում է 1.36 դոլարի սահմաններում: