Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել 1966 թ. ծնված Գագիկ Դ.-ն եւ հայտնել, որ Վարդանանց փողոցում գտնվող «Վերնիսաժ» տոնավաճառում երկու երիտասարդներ իր սեղանից բացահայտ հափշտակել են «Նոկիա 8800» բջջային հեռախոս եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւանի Բեյրութի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, որի վարորդ` 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ն եւ Գագիկ Դ.-ն հրավիրվել են բաժին, իսկ ավտոմեքենայի երկու ուղեւորներ` 1996 թ. ծնված Դավիթ Մ.-ն ու 1997 թ. ծնված Ալբերտ Ա.-ն բերման են ենթարկել բաժին, որտեղ Դավիթ Մ.-ն ներկայացրել է նշված հեռախոսը, իսկ Ալբերտ Ա.-ն ներկայացրել է գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են ապրանքագիտական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























