Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորուհի, 1962 թ. ծնված Նոնա Ա.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Նոնա Ա.-ն օդանավականի  հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են: