Օսմանյան կայսրության վերջին սուլթան Աբդուլ-Մեջիդ II-ի նկարը վաճառվել է Alif Art աճուրդի ժամանակ Ստամբուլում: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Reuters գործակալությունը:
«Կանայք ներքին բակում» նկարը, որը 1899թ.-ին նկարել է 31-ամյա Աբդուլ-Մեջիդը, 1,6 միլիոն թուրքական լիրի դիմաց(804 հազար դոլար) ձեռք է բերել անհայտ կոլեկցիոները: Նախնական գինը կազմել է 1,2 միլիոն(599 հազար դոլար):
Խալիֆի այդ ստեղծագործության մասին հայտնի է դարձել միայն 1990 թ.-ին, երբ այն հայտնվել է արվեստին նվիրված թուրքական ամսագրի շապիկին: Մինչ այս պահն այն մասնավոր հավաքածուի մաս էր կազմում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նկարում պատկերված են լողավազանի մոտ կանգնած կիսամերկ կանայք՝ ներքինիների շրջապատմամբ: Բորա Քեսքիների անվան աճուրդի տան ներկայացուցիչների կարծիքով նկարը ցույց է տալիս, «որքան մոտ էր օսմանյան իշխող վերնախավը եվրոպական գեղարվեստական շրջանակներին»:





























