Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո»  մակնիշի  ավտոմեքենան Երեւանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ  բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: