Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահումյանի 16-րդ փողոցի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: