Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երեւանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























