Աշտարակի նախկին  շուկայի մոտ գտնվող ջրանցքում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածն Աշտարակ քաղաքի, Ռաֆֆու փողոցի բնակիչ 32-ամյա Սպարտակ Կարլենի Վարդանյան է: Ոստիկանությունից նաեւ տեղեկացանք, որ վերջինս սեպտեմբերի 21-ից որոնվում էր որպես անհայտ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: