Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 68-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 63 LT 687 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` 29-ամյա Ս.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել խոտերի մեջ:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ անջատել գազամատակարարման համակարգը:






































