«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը:
Մասնավորապես, ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի եւ նրբանցքի, Աթոյան եւ Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների ու հարակից տարածքներում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























