Շենավան-Արագած ճանապարհի 1-ին կմ-ին, հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























