Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում, հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-2410» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: