Առաջին բանտարկյալներին համաներմամբ սկսել են ազատել արդեն այսօր ժամը 11:00-ից: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին է հայտնել արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը: Նրա խոսքով՝ ներկայիս համաներումը մյուսներից զանգվածային է լինելու. ազատ են արձակվելու 500 – 600 հոգի, եւս 900 – 1000 բանտարկյալների պատիժը մեղմվելու է:

Նա հիշեցրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ներկայիս համաներումն արդեն իններորդն է: Ինչպես միշտ բացառություն են կազմում մարդկության դեմ հանցագործությունները, ինչպես նաեւ սեռական ոտնձգությունները եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կողմից արված համաներման մասին առաջարկությունը հոկտեմբերի երեքին միաձայն ընդունվել է խորհրդարանի: Առաջարկությունը նվիրված էր անկախության 22-րդ տարեդարձին: Նախորդ համաներումը հայտարարվել է 2011թ: