Դոնի Ռոստովում մայրն 9-րդ հարկի պատուհանից դուրս է նետել դստերը, որից հետո ինքն է նետվել. երեխան մահացել է, մայրը ծանր վիճակում է: Չնայած մեծ բարձրությանը՝ նրանք ողջ էին մնացել, սակայն երեք ժամ անց փոքրիկը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է «Պոստսովետը»:
Դիտարկվում է դժբախտ դեպքի վարկածը. մայրը, տեսնելով, որ աղջիկն ընկել է պատուհանից՝ նրա հետեւից ցած է նետվել: Սակայն ականատեսը հերքել է այդ վարկածը: Չհաստատված տվյալներով, կինը երկտող է թողել:





























