ՀՀՇ անվան հետ կապված որեւէ իրավական խնդիր չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ կուսակցության ձեւավորման ժամանակահատվածին նախորդող ընթացքում ՀՀՇ-ն վերանվանվել է ՀԱԿ: «Եթե կուսակցությունը փակվեր, կառաջանար խնդիր, պետք էր ժամանակ՝ նույն անունը օգտագործելու համար: Բայց վերանվանվեց: Մենք ճշտել ենք Արդարադատության նախարարության հետ՝ որեւէ խնդիր կամ խոչընդոտ այստեղ չկա»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել էին, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն: