Լիտվական կաթնամթերք արտադրողի ապրանքների նկարները հայտնվել են Facebook-ում բազմաթիվ կալինինգրադցիների նկարների փոխարեն:
Այդ մասին այսօր իր Twitter-ում հաղորդել է լրագրող Օլեգ Կաշինը: Բլոգերի խոսքով՝ ֆլեշմոբի պատճառը Ռուսաստանի կողմից լիտվական կաթնամթերքի ներմուծման արգելքն է եղել: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Բացի այդ, LiveJournal-ը տեղեկություններ է տարածել, որ սպասվում են մի շարք պիկետներ եւ հանրահավաքներ՝ ուղղված նոր օրենքի դեմ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել էր ներմուծել լիտվական կաթնամթերք: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի խոսքով՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են հոկտեմբերի 6-ին:
Ռուսաստանն ամբողջությամբ արգելել է Լիտվայից կաթնամթերքի ներկրումը





























