«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 8-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,24 դրամ: Մեկշաբաթյա դեգերումներից հետո վերջապես դոլարին հաջողվեց գերազանցել 406 դրամի շեմը:
Բորսայում այսօր վաճառվել է 700 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ: Երեկ ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների մեջ մտնել հանրապետականների հետ, եթե կառավարության աշխատանքը վերսկսվի: Եվրոն այսօր սակարկվում է 1.3568 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,2984 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























