Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ պաշտոնում շարմազանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վիկտոր Չերկեսովի առաջարկությամբ:
Նշենք, որ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:





























