Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ եւ ծառայողներ:
«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումներին իրենց ցուցադրական վարժանքները ներկայացրին նաեւ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:




































