ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ծածկած շուկայում» բոլոր ցանկացողները հացն այսօր «գնում են» անվճար։ Վաճառողներն ասում են, որ Սամվել Ալեքսանյանի «բարեգործությունը» շուկայի բացման առիթով է։ Վաճառակետերում հերթեր են։  Մարդիկ շուկայից դուրս են գալիս հացի տոպրակներով բեռնված։

Քիչ առաջ շուկա է գնացել Սամվել Ալեքսանյանը եւ թիկնապահների հետ շուկայում շրջելուց հետո արագ հեռացել է։

Շուկայի մոտ այս պահին հավաքվել են պատգամավորին սատարող ակցիաների մշտական մասնակիցները եւ ոստիկաններ։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները ժամը 15։00-ից պետք է սկսեին բողոքի երթը դեպի «Ծածկած շուկա»։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 15։40-ի դրությամբ նրանք դեռ Մաշտոցի պուրակում են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am