Տարիներ առաջ Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, որոշել էր ռուսներին զրկել ձմեռային ժամանակից, սակայն այժմ այդ որոշումը պետք է վերանայվի, ըստ որում, խնդիրը «կանացի երջանկության» մեջ է:

Վկայակոչելով «բնակչության շահերը»՝ Պետոդումայի պատգամավորներից մեկը որոշել է հարցը ավելի շուտ քննարկման դնել եւ չսպասել Սոչիում կայանալիք Օլիմպիադային: Նա հույս  է հայտնել, որ կառավարությունը կպատասխանի հաջորդ շաբաթ:

Փաստաթուղթը Պետդումա է ներկայացվել սեպտեմբերի 20-ին, ընդ որում, դրա հեղինակները նշել են, որ ցանկանում են օրենքը շրջանառել հոկտեմբերի 27-ին, երբ ժամերի սլաքներն ավանդաբար փոխվում էին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օրինագծի հեղինակ Գուտենեւը հավելել է, որ ամառային ժամանակը ֆիքսելը սխալ էր: