Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը որեւէ խնդիր չունի «Բարեւ Երեւան» դաշինքի հետ, որն իրեն՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հարցին դեմ էր քվեարկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեւոն Իգիթյանը։
Նա պարզաբանեց, որ «Բարեւ Երեւանի» անդամները պարզապես ցանկանում էին, որպեսզի հրապարակվեր իր հեղինակած 40 հուշարձանների ցանկը։ Անձամբ ճարտարապետը դրանք արդեն չի էլ հիշում, վերջին ստեղծագործություններն է հիշում։ Լեւոն Իգիթյանը չգիտի՝ ինչու «Բարեւ Երեւան» դեմ քվեարկեց, նշեց, որ այդ մասին պետք է հարցնել այդ խմբակցության ավագանու անդամից։ «Շնորհակալ եմ, որ արժանացել եմ այդ կոչմանը»,- ասաց նա։
Նշենք, որ Երեւան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստին Լեւոն Իգիթյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհելու հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամները դեմ էին քվեարկել։





























