Երեւանի Դաշտենցի եւ Այվազովսկիի փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-32213»-ի ուղեւորը եւ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երեւանի Հասրաթյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» եւ «ԳԱԶ-12» մակնիշի ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: