Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով Հայաստան է ժամանել եւ ոստիկանություն ներկայացել 27-ամյա Նորայր Ք.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 18-ից հետախուզվում էր ավազակության փորձի մեղադրանքով:





























