Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ զենք եւ զինամթերք է թողնում Ավանի Թումանյան թաղամասի թիվ 7/1 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի կարճեցված փողով որսորդական հրացան, որսորդական հրացանի16 մմ տրամաչափի` 10, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 116 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, եւ 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Նոր Նորքի բաժին:





























