Երեւան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին, հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Մազդա» եւ «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























