Սիրիայում «Ալ-Կաիդայի» մաս կազմող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմի որդին։
Քրդական Firat գործայալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, Սիրիայի Թիլ Էբիյադի շրջանում բախում է տեղի ունեցել «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման զինյալների եւ PYD-ի ռազմական թեւի՝ YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) զինյալների միջեւ, որի ժամանակ դիպուկահարի կողմից սպանվել է PYD-ի առաջնորդ Սալիհ Մուսլիմի կրտեսեր որդին՝ Շերվին Մուսլիմը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում հայտնի էր դարձել, որ PYD-ի առաջնորդ Սալիհ Մուսլիմի երկու որդիները եւ դուստրը «Ալ-Կաիդայի» դեմ մարտնչում են YPG-ի կազմում։





























