Ռուսաստանի Չեբարկուլի զորավարժարանում միջազգային «Անխախտ եղբայրություն 2013» զորավարժությունների ընթացքում ռուսաստանցի զինծառայող է զոհվել: Զինվորի մահը կենցաղային բնույթ է կրում եւ կրակոցների հետ կապված չէ, հայտնում է «Սամարա սեգոդնյա»-ն:
Ուժեղ քամու պատճառով ծառը տապալվել է զինվորի վրա: Նրան բժշկական ստորաբաժանում են տարել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, «Ինտերֆաքսին» հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը:
ՀԱՊԿ-ի զորավարժությունների ընթացքում հոկտեմբերի 10-ին խաղաղարարները զինվորներին անջատողականների թակարդից դուրս բերելու մեխանիզմներ են մշակել:
«Անխախտ եղբայրություն 2013» զորավարժություններին Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից եւ Ռուսաստանից ավելի քան 2,5 հազար զինծառայողներ են մասնակցում: Դրանք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 11-ը:





























