Հայկական լրատվամիջոցներում շարունակում են տեղեկություններ տարածվել, որ մոտ օրերս Հայաստան պետք է այցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Միաժամանակ, Կրեմլի մամուլի ծառայությունում այս տեղեկությունը՝ չեն հաստատել՝ նշելով, որ «նման տեղեկության չեն տիրապետում»:

Սակայն NEWS.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայաստանում պատրաստվում են ՌԴ նախագահի հնարավոր այցին:
Նշենք, որ արդեն մեկ տարի է լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում Պուտինի Հայաստան այցի մասին, սակայն այն դեռեւս չի կայացել: