Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն արդեն 2 տարի է՝ ՀՅԴ անդամ չէ: Այդ մասին Ա. Գրիգորյանը հայտարարեց այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանում բոլորն էլ մեկը մյուսին ընկերներ են, 2 տարի է՝ ՀՅԴ անդամ չեմ: Ընտրությունների ժամանակ եղել եմ ՀՀ նախագահի թիմի մեջ, բնականաբար՝ պետք է նախագաhի համար ձայներ ապահովեի: Ունեմ ընկերներ ՀՅԴ-ի մեջ, որոնց հետ շատ նորմալ հարաբերություններ են»,- ասաց Ա. Գրիգորյանը

Նա նաեւ նշեց, որ նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ լավ հարաբերություններ ունի, ու ընդհանրապես՝ գնահատում է նրան որպես հեղինակավոր եւ պրոֆեսիոնալ մարդու, որը հրաժարական է տվել զուտ տարիքի հետ կապված:

Ավշարի գինու գործարանի սեփականատեր լինելու հետ էլ կապված հարցին մարզպետն ասաց, որ այլեւս սեփականատեր չէ ու բիզնեսով չի զբաղվում: «Ապրելու եմ միայն աշխատավարձով»,- հավաստիացրեց նորանշանակ մարզպետը: