Եվրախորհրդի  պահանջով ստեղծված Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը ընդդիմությանը տեղեկատվական լիակատար բլոկադայի մեջ է պահում:

Երեկվանից սկսած նորությունների թողարկումներում ոչ մի խոսք չի ասվում ընդդիմադիր թեկնածու Ջամիլ  Հասանլիի մասին: Այսօրվա հաղորդումներում «Ջարչին» ցուցադրում է Ադրբեջանի գործող նախագահի հաղթական ուղերձը ժողովրդին, որում նա լկտիաբար անցած ընտրությունները անվանում է «ժողովրդավարության հաղթանակ»:

Միաժամանակ, եթերում ոչ մի բառով չի հիշատակվում ընդդիմության առաջնորդ  Ջամիլ  Հասանլին, որը Իլհամ Ալիեւին մեղադրել էր իշխանությունը զավթելու համար եւ նոր ընտրությունների անցկացում էր պահանջել:

Ահա թե ինչպես է Ադրբեջանը «կատարում» Եվրախորհրդի առաջ  իր պարտավորությունները, իսկ ԵԽ-ն էլ իր հերթին ոչ մի պատժամիջոց չի ձեռնարկում Բաքվի բռնատիրական ռեժիմի դեմ: