«Մենք ենք տերը Թեղուտի», «Բոլորս թեղուտցի ենք»՝ այս եւ նման պաստառներով մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, բողոքի ակցիա կազմակերպեցին ՀՀ կառավարության շենքի առջեւ:

Ակտիվիստների անունից Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ Թեղուտի բնության ոչնչացումը հանցագործություն է, ու պետք է ժամ առաջ կանխվի:

Նշենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում` Թեղուտ գյուղից դեպի 3,5 կմ հարավ-արեւելք: Հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է  «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին: